Իմմոբիլեն և Չի Դոն Վոնը իրենց առաջին մարզումն են անցկացրել Դորտմունդում
Դորտմունդի «Բորուսիա»-ի նորեկներ իտալացի Չիրո Իմմոբիլեն և հարավկորեացի Չի Դոն Վոնը իրենց առաջին մարզումն են անցկացրել Դորտմունդում: Այսօր ֆուտբոլիստները հատուկ թեստ են հանձնել: Իմմոբիլեն և Չին մոտակա օրերին կմարզվեն անհատական ծրագրով, որից հետո կմիանան թիմին:
Նշենք, որ Իմմոբիլեն և Չին աշխարհի առաջնությանը մասնակցելու հետևանքով լրացուցիչ հանգստի հնարավորություն էին ստացել:
[img]http://1.bp.blogspot.com/-LxIdW3clZSo/U8kwAq7fEAI/AAAAAAAAqrI/SShqr6id5DY/s1600/Immobile+Chi+Don+Von.png[/img]