Պաշտոնական. Չիրո Իմմոբիլեն դարձավ Դորտմունդի «Բորուսիա»-ի խաղացող
Իտալիայի հավաքականի և «Տորինո»-ի հարձակվող Չիրո Իմմոբիլեն պաշտոնապես դարձավ Դորտմունդի «Բորուսիա»-ի խաղացող: Ա Սերիայի լավագույն ռմբարկուն 5 տարվա պայմանագիր է կնքել Գերմանիայի փոխչեմպիոնի հետ, հայտնում է դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն, իտալացու տրանսֆերի համար «Բորուսիա»-ն վճարել է 22 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Իմմոբիլեն ավարտված մրցաշրջանում 22 գոլով դարձավ Ա Սերիայի լավագույն ռմբարկուն: