G20-ը դեռ չի կողմնորոշվել Պուտինի մասնակցության հարցում
G20-ի երկրների ներկայացուցիչների շրջանում չկա միասնություն՝ կապված Ավստրալիայում կառույցի գագաթաժողովին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության հետ: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Ավստրալիայի արտգործնախարար Ջուլի Բիշոպը հայտարարել է, որ G20-ի անդամները համաձայնության չեն եկել նոյեմբերին Բրիզբեն քաղաքում կայանալիք G20-ի գագաթաժողովին Պուտինի հնարավոր մասնակցության հարցում:
Բիշոպը մանրամասնել է, որ հրավերը չեղյալ հայտարարելու համար անհրաժեշտ է կոնսենսուս, ինչը բացակայում է G20-ում: