Դավիդ Յուրչենկո. Հայաստանի հավաքականում խաղալու հարցում դեռ չեմ կողմնորոշվել
Ռուսական «Ուֆայի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն հայտնել է, որ առայժմ Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալու վերաբերյալ որոշում չի կայացրել:
«Ես առայժմ մինչև վերջ որոշում չեմ կայացրել: Հայաստանում մինչ այժմ հետաքրքրվում են, այնտեղ ցանկանում են, որ ես հավաքականում խաղամ:
Սակայն ես չեմ ցանկանում լեգեոներների լիմիտի տակ ընկնում: Կարծում եմ, որ Ռուսաստանում պետք է ռուսաստանցի դարպասապահ խաղա, իսկ եթե ես լեգեոներ դառնամ, ապա դարպասապահի տեղը շատ բարդ կլինի գրավել:
Ես առայժմ ոչ այո եմ ասել, ոչ էլ` մերժել եմ: Պատասխանի ժամանակ ունեմ: Հայաստանում իմ, իմ դիրքորոշման հանդեպ շատ չեզոք են: Ինձ ժամանակ են տալիս և չեն շտապեցնում», ասել է Յուրչենկոն: