Օզիլը դժբախտ է «Արսենալ»-ում. Համան
                        Գերմանիայի հավաքականի և «Լիվերպուլ»-ի նախկին կիսապաշտպան Դիտմար Համանը կարծիքով Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը չի կարողանում հարմարվել անգլիական ֆուտբոլին:  Համանի կարծիքով Օզիլը չի արդարացնում 50 մլն եվրո, որը լոնդոնցիները նախորդ մրցաշրջանում վճարեցին նրա տրանսֆերի համար:
«Չգիտեմ, թե «Արսենալ»-ը ինչպես է պատրաստվում օգտագործել Օզիլին: Նա շատ դժբախտ է «Արսենալ»-ում:  Ես չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել նրա հատ, բայց  2014 վականի աշխարհի առաջնության ժամանակ Մեսութը լավ տպավորություն էր թողնում: Անգլիայում թիմերը ավելի ինտենսիվ, ավելի ատլետիկ, ավելի ուժային ֆուտբոլ են ցուցադրում: Ինձ թվում է, որ նա չի հարմարվում այդ ֆուտբոլին»,- ասեկ է Համանը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

