Դիտմար Համան. Բոլորի համար լավ կլինի, եթե Գյոտցեն հեռանա «Բավարիայից»
«Բավարիայի» նախկին խաղացող Դիտմար Համանը իր տեսակետն է հայտնել մյունխենյան ակումբի կիսապաշտպան Մարիո Գյոտցեի խաղի մասին:
«Գյոտցեն լավ մարզավիճակում չի գտնվում, և այս մրցաշրջանում դա «Բավարիային» օգուտ չբերեց: Եվ ակումբի, և հենց իր՝ Գյոտցեի համար լավ կլինի, եթե նա լքի «Բավարիան»:
Այդ ակումբը նրա համար չէ. մամուլի, երկրպագուների ուշադրությունը շատ է, ինչը նրան, ինչպես երևում է, այնքան էլ դուր չի գալիս:
Նրան ավելի ներդաշնակ մթնոլորտն է դուր գալիս: Հնարավոր է, որ «Բավարիան» նրան վաճառի: Նա երջանիկ չէ ակումբում, և ակումբում էլ այնքան ուրախ չեն նրա համար:
Կային խոսակցություններ, որ Մարիոյին կարող են փոխանակել Անխել դի Մարիայի հետ, սակայն ես չգիտեմ, արդյոք դի Մարիայի պես խաղացողն անհրաժեշտ է «Բավարիային», նշել է Համանը: