Ես գիտեմ, թե ինչպես է Օզիլը իրացնում 11 մետրանոց հարվածները. Նոյեր
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Արսենալ» - «Բավարիա» (0:2) խաղից հետո մյունխենցիների դարպասպահ Մանուել Նոյերը հայտարարել է, որ իր թիմի համար դեռ վաղ է հաջորդ փուլի մասին մտածելը: Հիշեցնենք, որ 8-րդ րոպեին Մանուել Նոյերը կարողացավ հետ մղել «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլի իրացրած 11 մետրանոց հարվածը:
« Ես գիտեմ, թե ինչպես է Օզիլը իրացնում 11 մետրանոց հարվածները: Ես գիտեի, որ նա մինչև վերջին պահը կսպասի, որպեսզի որոշի, թե որ անկյուն է խփելու: Իհարկե, նա կարող էր անկյուններից, որևէ մեկը խփել:
Մենք գիտենք, որ փլեյ-օֆֆ փուլի դիմակայությունը բաղկացած է երկու խաղից: Այդ պատճառով դեռ վաղ է հաջորդ փուլի մասին մտածելը»,-ասել է Նոյերը: