Զինեդին Զիդանը գլխավորեց Մադրիդի «Ռեալ»-ի երկրորդ թիմը
Զինեդին Զիդանը, ով հանդիսանում էր Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի օգնական, հաջորդ մրցաշրջանից սկսած կգլխավորի «Արքայական ակումբի» երկրորդ թիմը` «Ռեալ Կաստիլիա»-ն:
Հիշեցնենք, որ Զիդանը նախորդ մրցաշրջանի ընթացքում հայտարարել էր, որ ցանկանում ապագայում գլխավոր մարզիչ աշխատել: Զիդանի հետ հետ այդ կապակցությամբ բանակցություններ էին վարում մի շարք ֆրանսիական ակումբներ, սակայն Զիդանը նախընտրել է մնալ Մադրիդում: