Զինեդին Զիդանը որակազրկվել է 3 ամսով
Մարզչական համապատասխան լիցենզիայի բացակայության պատճառով Մադրիդի «Ռեալ»-ի երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը որակազրկվել է երեք ամսով, տեղեկացնում է իսպանական AS պարբերականը:
Նման որոշում է կայացրել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Նշվում է, որ Մադրիդի «Ռեալ»-ը մտադիր է բողոքարկել ֆեդերացիայի կողմից ընդունած որոշումը: Մադրիդյան ակումբում պնդում են, որ ֆրանսիացին այդ պաշտոնում պաշտոնապես նշանակված չէ, և որ Զիդանը հանդիսանում է գլխավոր մարզչի օգնականը:
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հիմք է ընդունել տվյալ երկրի մարզիչների ազգային ասոցացիայի ներկայացրած բողոքը և համապատասխան ապացույցները:
Հարկ է նշել, որ Իսպանիայում երիտասարդական թիմերի մարզիչները պետք է ունենան երրորդ աստիճանի ազգային դիպլոմ: