Մարտական ոչ-ոքի` «Չելսի»-«Շալկե 04» խաղում. տեսանյութ
Չեմպիոնների լիգայի հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը` «Չելսի»-ին խմբային փուլը սկսեց «Շալկե 04»-ի հետ տնային խաղով:
Խաղասկիզբը բավականին հաջող դասավրվեց Մոուրինյոյի թիմի համար: Արդեն 11-րդ րոպեին Ֆաբրեգասը առաջ մղեց «ազնվականներին»: Այդուհանդերձ գերմանական թիմը լուրջ դիմադրություն ցույց տվեց «Չելսի»-ին և առաջին խաղակեսում մի քանի իրական գոլային պահ ստեղծեց մրցակցի դարպասի մոտ: Այդպես շարունակվեց նաև երկրորդ խաղակեսի սկզբնամասում: Ի վերջո Կլաս-Յան Հունտելաարը նյութականացրեց իր թիմի առավելությունը: Բաց թողած գոլից հետո «Չելսի»-ին մեծ ուժերով առաջ նետվեց և ճնշում գործադրեց մրցակցի պաշտպանական դիրքերի ուղղությամբ: Այնուամենայնիվ անգլիական ակումբին չհաջողվեց բեկել խաղի ընթացքը:
«Չելսի» - «Շալկե 04»`1:1
Գոլեր` Ֆաբրեգաս 11’ – Հունտելաար 62’