Զիդանը դեմ չէ գլխավորելու Ֆրանսիայի հավաքականը
Մադրիդի «Ռեալ»-ի երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի բացառել, որ օրերից մի օր կարող է ստանձնել Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները:
Հիշեցնենք, որ ներկայումս Ֆրանսիայի հավաքականը գլխավորում է Դիդյե Դեշամը:
«Այժմ մարզում եմ «Կաստիլիա»-ն, սակայն ես բավականին հավակնոտ եմ: Ցանկանում եմ արդյո՞ք գլխավորել ազգային հավաքականը. Իսկ ինչու՞ ոչ»,- Զիդանի խոսքերը մեջբերում է Football Espana-ն: