211652_close_icon

Զիդանը, ամենայն հավանականությամբ, աշխարհի 2026թ. առաջնության ավարտից հետո կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը

views-count1600 դիտում article-date 20:25 19-12-2025
 Զինեդին Զիդանը, ամենայն հավանականությամբ, աշխարհի 2026թ. առաջնության ավարտից հետո կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

53-ամյա մասնագետը բանավոր համաձայնություն ունի Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։ Հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը Մունդիալից հետո կհեռանա պաշտոնից։ Նա հեռանալու իր որոշումը վաղուց պաշտոնապես հաստատել է:

Զիդանը չի ուզում ոչ մի այլ առաջարկ դիտարկել ու չի բանակցում Մադրիդի «Ռեալի», «Մանչեսթեր Սիթիի» կամ «Չելսիի» հետ։

Ֆրանսիացի մարզիչը կարիերայի ընթացքում գլխավորել է միայն Մադրիդի «Ռեալը»` 2016-18 և 2019-21 թվականներին։

Նմանատիպ նյութեր