Զիդանը պատրաստ է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դեմ չէ աշխատել Ֆրանսիայի հավաքականում:
Զիդանն արդեն տեղյակ է, որ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հետաքրքրված է նրա թեկնածությամբ:
Ֆրանսիացի մասնագետը պատրաստ է Ֆրանսիայի հավաքականը գլխավորել մրցաշրջանի ավարտից հետո: Թեպետ Զիդանն իրեն լավ է զգում «Ռեալում», սակայն գտնում է, որ մադրիդյան ակումբում իր ճանապարհը մոտենում է ավարտին:
Ֆրանսիայի հավաքականի ներկայիս մարզիչ Դիդյե Դեշամը 2018 թվականի աշխարհի առաջնությունից հետո՝ մեծ հավանականությամբ, կլքի պաշտոնը: