211652_close_icon
views-count595 դիտում article-date 21:25 16-09-2014

Չեմպիոնների լիգան յուրահատուկ մրցաշար է ցանկացած ֆուտբոլիստի համար. Իվանովիչ

«Չելսի»-ի պաշտպան Բրանսիլավ Իվանովիչը Չեմպիոնների լիգայի շրջանակում «Շալկե 04»-ի հետ կայացած խաղից առաջ հարցազրույց է տվել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին: «Կարծում եմ, որ ցանկացած ֆուտբոլիստ երազում է Չեմպիոնների լիգայում հաղթանակի հասնելու համար: Դա յուրահատուկ մրցաշար է ցանկացած ֆուտբոլիստի համար: Այժմ մեզ նոր մրցաշրջան է սպասվում, և չի կարելի զուգահեռներ տանել նախորդ մրցաշրջանների խաղարկությունների հետ: Այնուամենայնիվ նախորդ մրցաշրջանում մենք շատ մոտ էինք եզրափակչին: Այս տարի մենք ավելի վստահ ենք խաղում, բայց առջևում երկար մրցաշրջան է սպասվում: Պետք է հավաքաված լինել հենց սկզբից»,-ասել է Իվանովիչը:

Նմանատիպ նյութեր