Գերմանիայի հավաքականի և «Բավարիա»-ի լեգենդար դարպասապահ Օլիվեր Կահնը նշել է, որ ժամանակակից ֆուտբոլում որոշիչ դեր են խաղում փողերը: Նրա խոսքերով Չեմպիոնների լիգան հաղթելը «արժէ» 300 մլն եվրո:
«Փողերը վճռորոշ դեր են խաում ժամանակակից ֆուտբոլում: Օրինակ` Բունդեսլիգա բարձրանալու համար անհրաժեշտ է 20-25 մլն եվրոյի բյուջե: իսկ եթե ակումբը իր առջև Չեմպիոնների լիգան հաղթելու նպատակ է դնում, ապա նրան հարկավոր է ծրագրի մեջ ներդնել 300 մլն եվրո: «Չելսի»-ն ժամանակին «գնեց» այդ տիտղոսը: Հիմա այդպես կարող են անել նաև «Մանչեսթեր Սիթի»-ն, «Ռեալ»-ը, «Բարսելոնա»-ն և «Բավարիա»-ն».- Կահնի խոսքերը մեջբերում է Kicker-ը: