ԵՄ-ը մեկ ամսվա ընթացքում գնահատելու է Ուկրաինայում իրավիճակի կարգավորման խաղաղ պլանի իրագործումը
ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայա Կոսյանչիչը հայտարարել է, որ ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայությունը մեկ ամսվա ընթացքում գնահատելու է Ուկրաինայում իրավիճակի կարգավորման խաղաղ պլանի իրագործմանը: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Նշվում է, որ դա արվելու է, որպեսզի դիտարկվի նաև Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների վերանայման կամ չեղյալ հայտարարման հնարավորությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրախորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպեյը հայտարարել էր, որ ԵՄ-ը կարող է ամբողջովին կամ մասնակի չեղյալ հայտարարել դրանք` կախված Ուկրաինայի արևելքում իրավիճակի զարգացումից: