Համաձայնություն է ձեռք բերվել Ուկրաինայի արևելքում իրավիճակի խաղաղ կարգավորման պլանի վերաբերյալ. Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պ. Պորոշենկոն և ՌԴ նախագահ Վ. Պուտինը Մինսկում կայացած հանդիպման արդյունքում երկու երկրների սահմանային գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման շուրջ համաձայնության են եկել : Այս մասին տեղեկանում ենք Lenta.ru-ից:
Պետությունների ղեկավարների խոսքով` գերատեսչությունների միջև բանակցությունների նպատակը Ուկրաինայի և ՌԴ-ի սահմանին վերահսկողություն սահմանելն է:
Պորոշենկոն նաև հայտնել է, որ համաձայնություն է ձեռք բերվել Ուկրաինայի արևելքում իրավիճակի խաղաղ կարգավորման պլանի վերաբերյալ:
«Կարող եմ ասել, որ խաղաղ պլանի տրամաբանությունը վերջապես իր աջակցությունը ստացավ բոլոր պետությունների ղեկավարների կողմից»,- նկատել է Պորոշենկոն և հավելել, որ համաձայնություն է ձեռք բերվել ԵՄ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ սեպտեմբերի 6-ին եռակողմ բնակցություններ անցկացնելու շուրջ:
Պլանավորվում է, որ հանդիպման գլխավոր թեման կընդգրկեն էներգետիկ հարցերը: