Հիլարի Քլինթոնն արդեն 45 մլն դոլար է հավաքել նախընտրական արշավի համար
                        ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով հավակնում է Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնին, արդեն մոտ 45 մլն դոլար է հավաքել իր նախընտրական արշավի համար: 
Ինչպես փոխանցում է New York Times-ը, նախագահական մրցապայքարին մասնակցող քաղաքական գործիչներից դեռ ոչ մեկին չի հաջողվել նման մեծ գումար հավաքել նախընտրական արշավի համար։ 
ՏԱՍՍ գործակալության տվյալներով` Քլինթոնը միջոցների հավաքումը սկսվել է ապրիլի կեսերից, երբ առաջին անգամ պաշտոնապես հայտարարեց նախագահական հավակնությունների մասին։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

