211652_close_icon
views-count2007 դիտում article-date 23:30 05-12-2018

«Լուսավոր Հայաստան»-ը խորհրդարան անցնելու դեպքում լինելու է հակակշռող և փոխզսպող ուժ

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ունի լուրջ ծրագիր, որը վերաբերում է տարածքային համաչափ զարգացմանը, հարկային օրենսդրության փոփոխությանը և արտաքին քաղաքականությանը: : «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Առաջին ալիքի ուղիղ եթերում, դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին համարների բանավեճի ընթացքում նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: ««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ազատական, քաղաքական միավոր է: Այն հիմնադրվել է 3 տարի առաջ և 3 տարիների ընթացքում ցույց է տվել, որ սկզբունքային, գաղափարական, պրոֆեսիոնալ մարդկանց թիմ է, որը միշտ պայքարել է մարդկանց իրավունքների համար: Ապրիլի 17-ին դեմ է քվեարկել Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետին: Միշտ պայքարել է անարդարությունների դեմ, իսկ հոկտեմբերի 2-ին խորհրդարանում բացահայտել է այն սաբոտաժը, որն իրականացվում էր հեղափոխության դեմ»,- նշեց Մարուքյանը:

Նմանատիպ նյութեր