Հակերները համացանցում են տեղադրել «ՈՒԴԱՐ» և «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդների էլեկտրոնային նամակագրությունը
«Anonymous» և «KiberBerkut» հակերային խմբերը համացանցում տեղադրել են Ուկրաինայի «ՈՒԴԱՐ» և «Բատկիվշինա» կուսակցության ներկայացուցիչների էլեկտրոնային նամակագրությունը, այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Հրապարակված ն ամակագրություններում կուսակցությունների Կիևի, Լվովի, Դոնեցկի և Խարկովի առաջնորդները քննարկում են Արևմտյան Ուկրաինայում բնակչության նկատմամբ տեղի ունեցող ուժային սադրանքները, որոնք իրականացվում են «Աջ հատված» ծայրահեղական խմբավորման ներկայացուցիչների կողմից:
Ուկրաինայի «ՈՒԴԱՐ» և «Բատկիվշինա» կուսակցությունից դեռ տեղեկությունը չեն մեկնաբանել: