Սեպտեմբերի 23-ին Իրանի և Ռուսաստանի միջև օդային ուղիղ հաղորդակցությունը կվերականգնվի
IRNA գործակալությունը, հղում անելով իրանական Iran Air ավիաընկերությանը, հաղորդում է, որ սեպտեմբերի 23-ից Իրանի և Ռուսաստանի միջև դադարեցված ուղիղ չվերթները կրկին կգործեն:
Ըստ նախատեսված գրաֆիկի՝ շաբաթական 1 անգամ՝ երեքշաբթի օրերին, օդանավերը Թեհրանի Իմամ Խոմեյնիի միջազգային օդանավակայանից չվերթ կիրականացնեն դեպի Մոսկվայի Շերեմետևո: Չվերթի տևողությունը կկազմի 5,5 ժամ:
Նշենք, որ երկու երկրների միջև օդային հաղորդակցությունը կասեցվել է 2012 թվականին այն բանից հետո, երբ Իրանի դեմ միջազգային պատժամիջոցներից սահմանումվեցին: