Եվրո 2016. Իտալիայի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Նորվեգիայում. տեսանյութ
Իտալիայի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրո 2016-ի ընտրական փուլի մրցաշարում: «Սկուդարա աձուրան» Օսլոյում հյուրընկալվեց Նորվեգիայի հավաքականին: Պաշտոնական խաղերում Իտալիայի հավաքականի կազմում իր գոլերի հաշիվը բացեց թիմի նորեկ հարձակվող Սիմոնե Ձաձան, ով աչքի ընկավ 16-րդ րոպեին: 61-րդ րոպեին իտալացիների առավելությունը կրկնապատկեց պաշտպան Լեոնարդո Բոնուչչին: