211652_close_icon
views-count1692 դիտում article-date 12:29 16-11-2015

Եվրո-2016. Հունգարիայի հավաքականը պատմական հաղթանակ տարավ. տեսանյութ

Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի անցումային հանդիպումներում Հունգարիայի հավաքականը Նորվեգիայի հավաքականին հաղթեց երկու անգամ՝ 1:0 և 2:1: Հունգարական թիմը դարձավ 2016թ. ամռանը Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի 21-րդ մասնակիցը: Նշենք, որ Հունգարիայի հավաքականի այս նվաճումը պատմական նշանակություն ունի. վերջին անգամ հունգարացիները Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հանդես էին եկել 1972 թվականին, իսկ նրանց մասնակցությամբ վերջին խոշոր մրցաշարը եղել է 1986թ. աշխարհի առաջնությունը: Եվրո-2016, ընտրական փուլ, անցումային խաղեր, պատասխան հանդիպում Հունգարիա - Նորվեգիա՝ 2:1 Տամաշ Պրիշկին, 14, Մարկուս Հենրիկսեն, 83 (ինքնագոլ) - Մարկուս Հենրիկսեն, 87
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր