Եվրո-2016. Իռլանդիան սենսացիոն հաղթանակ տարավ Իտալիայի նկատմամբ, Իբրահիմովիչը ավարտեց կարիերան. տեսանյութ
Ավարտվեց Եվրո-2016-ի խմբային փուլը: Վերջինը կայացան E խմբի հանդիպումները:
Խմբում 1-ին տեղը ապահոված Իտալիայի հավաքականը Իռլանդիայի հետ խաղում 2-րդ կազմով խաղաց, ինչից էլ օգտվեց մրցակիցը: Իռլանդացիները խաղավերջում` 85-րդ րոպեին կարողացան անհրաժեշտ գոլը խփել և հաղթել 1:0 հաշվով:
Զուգահեռ խաղում նույնպիսի սխրանքը չհաջողվեց Շվեդիայի հավաքականին, որի մրցակիցը` Բելգիան, նույնպես խաղավերջում խփեց հաղթական գոլը` 1:0:
Շվեդիայի հավաքականը 1 միավորով եզրափակեց խումբը և դուրս մնաց հետագա պայքարից: Իսկ դա նշանակում է, որ լեգենդար հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը ավարտեց կարիերան Շվեդիայի հավաքականի կազմում:
Այսպիսով, Իտալիան 6 միավորով գրավեց 1-ին տեղը: Նույքան միավորով 2-րդը Բելգիան է, որը զիջել էր իտալացիներին:
Իռլանդացիները իրենց հաղթանակի շնորհիվ վաստակեց 4 միավոր և նույնպես դուրս եկավ փլեյ օֆֆ: Նշենք, որ իրենց խմբերում 3-րդ տեղ գրաված 6 թիմերից հաջորդ փուլ դուրս չեկան Թուրքիայի և Ալբանիայի հավաքականները:
Այժմ արդեն, երբ ավարտվեց խմբային փուլը, հայտնի դարձան 1/8 եզրափակիչ փուլի զույգերը:
[b]Հունիսի 25[/b]
Շվեյցարիա – Լեհաստան
Ուելս – Հյուսիսային Իռլանդիա
Խորվաթիա – Պորտուգալիա
[b]Հունիսի 26[/b]
Ֆրանսիա – Իռլանդիա
Գերմանիա – Սլովակիա
Հունգարիա – Բելգիա
[b]Հունիսի 27[/b]
Իտալիա – Իսպանիա
Անգլիա – Իսլանդիա
[b]Եվրո-2016, երրորդ տուր, E խումբ[/b]
Իտալիա - Իռլանդիա՝ 0:1
Ռոբերտ Բրեյդի, 85
Շվեդիա - Բելգիա՝ 0:1
Ռաջա Նայինգոլան, 84