Բաղդադում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն տասը մարդ
ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ Բաղդադում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն տասը մարդ:
Աղբյուրը վկայակոչում է Аль-Арабия-ին, որի տվյալներով՝ տուժել է 30 իրաքցի:
Ըստ տեղեկությունների՝ պայթուցիկ համակարգերը գործարկվել են մահապարտների միջոցով:
Նշվում է, որ Իրաքում վերջերս անվտանգության ոլորտում խորը ճգնաժամ է նկատվում, որի հիմնական պատճառը ծայրահեղականների՝ այդ թվում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների գործունեության ակտիվացումն է: