Եմենում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 43 մարդ
Եմենում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 43 մարդ: Կան տասնյակ վիրավորներ: Այս մասին հայտնել է France-Presse լրատվական գործակալությունը: Եմենի մայրաքաղաք Սանայում պայթեցվել է պայթուցիկով լեցուն ավտոմեքենա:
Զինյալների հարձակումն իրականացվել է Al-Tahrir հրապարակում, ուր հանրահավաք էին անցկացնում շիա ապստամբները: Պայթյունի պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել: Սեպտեմբերի 23-ին զինյալները հայտարարել էին, որ Եմենի մայրաքաղաքն անցել է իրենց վերահսկողության տակ: