Բաղդադում պայթյունի հետեւանքով 60 մարդ է զոհվել
Իրաքում հերթական ահաբեկչության հետեւանքով մահացել է 60, վիրավորվել՝ 200 մարդ: Այս անգամ ահաբեկիչների թիրախը Բաղդադի Սադր-Սիթի շիիթական թաղամասն է եղել:
Մարդաշատ շուկայում պայթել է պայթուցիկով լի ավտոմեքենա: Կատարվածի պատասխանատվությունը խմբավորումներից որեւէ մեկը դեռ չի ստանձնել: