211652_close_icon

Բաղդադում պայթյունի հետևանքով զոհվել է 12 մարդ

views-count1506 դիտում article-date 23:34 04-09-2014
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 12 մարդ, ավելի քան 30֊ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։ Ըստ տեղական ԶԼՄ֊ների տվյալների, ականապատ մեքենայի պայթյունը գրանցվել է շիաներով բնակեցված Էլ Քազամիա շրջանում։ Պայթուցիկ սարքը գործի է դրվել մարդաշատ հրապարակում, որտեղ խանութներ և ռեստորաններ կան։ Նշենք, որ օգոստոսին Իրաքում բռնության զոհ է դարձել 1420 մարդ։

Նմանատիպ նյութեր