Բրազիլացի հանրահայտ ֆուտբոլիստ Ռոնալդինյոն երկու տարվա պայմանագիր է ստորագրել մեքսիկական «Կերետարո» ակումբի հետ, որը հանդես է գալիս երկրի բարձրագույն դիվիզոինում: Ռոնալդինյոյի վերջին ակումբը բրազիլական «Ատլետիկո Մինեյրո»-ն էր:
«Մենք շատ ուրախ ենք, որ այժմ մեր շարքերում հանդես է գալու Ռոնալդինյոյի նման ֆուտբոլիստ: Ռոնալդինյոն աշխարհի չեմպիոն է, Եվրոպայի կրկնակի լավագույն խաղացող: Նրա փորձը և գիտելիքները կծառայեն մեծագույն ակումբի ամրապնդման համար »,- նշվում է մեքսիկական ակումբի հաղորդագրությունում: