34-ամյա բրազիլացի կիսապաշտպան Ռոնալդինյոն, ով ներկայումս գտնվում է ազատ գարծակալի կարգավիճակում, առաջարկ է ստացել մեքսիկական «Ամերիկա» ակումբից, տեղեկացնում է Globo Esporte-ն: Սակայն այդ տեղեկությունը դեռ չի հաստատվել պաշտոնական անձանց կողմից: Բացի «Ամերիկա»-ից ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Հնդկաստանի մի քանի ակումբներ:
Հիշեցնենք, որ Ռոնալդինյոն գործազուրկ է մնացել այն բանից հետո, երբ ընթացիկ տարվա ամռանը «Ատլետիկո Մինեյրո»-ի հետ փոխադարձ համաձայնությամբ խզեց պայամանագիրը: