211652_close_icon
views-count4689 դիտում article-date 16:57 17-10-2017

Բռնցքամարտ Մ 18. Հայաստանի հավաքականը հանդես կգա Եվրոպայի առաջնությունում

Հոկտեմբերի 20-ից 29-ն Անթալիայում կընթանա բռնցքամարտի մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հավաքականն ավագ մարզիչ Դերենիկ Ոսկանյանի գլխավորությամբ մրցաշարի նախապատրաստական շրջանակներում երկու ուսումնամարզական հավաք է անցկացրել: «Սեպտեմբերի վերջից հոկտեմբերի սկիզբը մարզվել ենք Ծաղկաձորում, իսկ հոկտեմբերի 6-ից 16-ը՝ հավաք անցկացրել Օլիմպավանում, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները լիարժեք մարզվելու համար: Վերջին երկու օրերին մարզվել ենք «Դինամոյում», իսկ հոկտեմբերի 19-ին կմեկնենք Թուրքիա»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց Դերենիկ Ոսկանյանը: Մեր թիմի կազմում են. Էրիկ Թոխյան (49 կգ), Արթուր Բազեյան (52 կգ), Ժիրայր Սարգսյան (56 կգ), Արմեն Մաշակալյան (60 կգ), Բենիկ Նիկողոսյան (64 կգ), Տոնի Գալստյան (69 կգ), Գոռ Ներսիսյան (75 կգ), Մանուկ Խաչատրյան (91 կգ), Արման Մնացականյան (91+ կգ): Հայաստանը ներկայացուցիչ չունի միայն 81 կգ քաշային կարգում: Հայաստանցի բռնցքամարտիկները ելույթները կսկսեն հոկտեմբերի 21-ից:

Նմանատիպ նյութեր