Բաղդադում գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել է 44 մարդ
Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հյուսիս֊արևելյան մասում սունիթական խմբավորման գրոհայինների ոստիկանական բաժանմունքի վրա հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 44 իրաքցի կալանավոր։ Այս մասին հայտնում է Associated Press֊ը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 17֊ի գիշերը՝ Դիյալա գավառում։
Ըստ ոստիկանության աշխատակիցների տվյալների՝ հարձակումն իրականացվել է տեղի ուստիկանական բաժանմունքներից մեկի տարածքում, որի հարևանությամբ բանտ է տեղակայված։
Հաղորդվում է նաև, որ հարձակումն իրականացվել է ահաբեկչական գործունեության համար դատապարտված կալանավորների ազատ արձակման նպատակով։