Գիտնականները պարզել են երկրի բոլոր լճերի քանակը
Շվեդիայի և Էստոնիայի գիտնականները առաջին անգամ մոլորակի բոլոր լճերի վերաբերյալ հաշվարկ են կատարել, ինչի արդյունքում պարզվել է, որ նրանց թիվը մոտ 117 միլիոն է, և վերջիններս ծածկում են երկրի մակերևույթի 4 տոկոսը (Գրենլանդիայի ու Անտարկտիդայի սառույցների տակ գտնվող լճերը հաշվի չեն առնվել): Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Հաղորդվում է, որ լճերի ափերի ընդհանուր ձգվածությունը 250 անգամ գերազանցում է հասարակածի երկարությունը, և որ այդ թվերը զգալիորեն տարբերվում են նախկին գնահատականներից:
Ավելի վաղ գիտնականները հաշվել էին լճերը՝ ամփոփելով միայն որոշ տարածքների տվյալները: