1838 դիտում
13:27 12-03-2020
Տեսչական մարմինը Գայ համայնքի ձկնաբուծական լճերի գործով դիմել է դատախազություն
ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հրամանով հաստատված ժամանակացույցի համաձայն տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2020թ. փետրվար ամսին ստուգումներ է իրականացրել ՀՀ Արմավիրի մարզի Մյասնիկյան, Ոսկեհատ, Պտղունք, Մուսալեռ, Այգեկ և Գայ համայնքներում։
Այս մասին հայտնեցին ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից:
Համայնքներում իրականացված փաստաթղթերի ստուգմամբ պարզվել է, որ առկա են սխալ կազմված համայնքների հողային հաշվեկշիռներ, որոնք հետագայում դառնում են մարզի և այնուհետ հանրապետության հողային հաշվեկշռի մի մասը։
Համայնքներում իրականացված ուսումնասիրությունից պարզվել է, որ հողերի ընթացիկ հաշվառման աշխատանքներն իրականացվում են թերություններով, մասնավորապես՝ չեն վարվում հերթապահ կադաստրային քարտեզներ:
Բազմաթիվ խախտումներից բացի ստուգող խումբը հայտնաբերել և արձանագրել է, որ Գայ համայնքում 14,4291հա քաղաքացիների սեփականությունը հանդիսացող ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասերում` առանց որևէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության, ինքնակամ կառուցվել են ձկնաբուծական լճեր։
Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, նաև, որ Գայ համայնքում քաղաքացիների սեփականությունը հանդիսացող 2,46հա ընդհանուր մակերեսով, գյուղատնտեսական նշանակության հողամասերում՝ առանց որևէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության, ինքնակամ կառուցվել են ձկնաբուծական լճեր և հետագայում․
Հետագայում hիմք ընդունելով` ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջները համայնքի ղեկավարի որոշումներով փոխվել են հողամասերի նպատակային նշանակությունները՝ որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղարտադրական հողերի և տրվել են շինարարության թույլտվություններ։
Սակայն վերոնշյալ ձկնաբուծական լճերը կառուցված են եղել մինչ այդ՝ դեռևս տարիներ առաջ։
Համայնքում վերը նշվածի արդյունքում խախտվել են հողերի օգտագործման նպատակային նշանակությունները, ինքնակամ կառույցները հաշվի չառնելու պատճառով համայնքների բյուջե չեն մուտքագրվել և չեն մուտքագրվում զգալի չափով գումարներ:
Գայ համայնքում արձանագրված խախտումների բնույթով և հնարավոր չարաշահումների փաստով պայմանավորված ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը՝ խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու համար դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։
Նմանատիպ նյութեր
6198 դիտում
15:26 09-06-2020
Տեսչական մարմինը Պտղնի համայնքում հայտնաբերել է ինքնակամ ձկնաբուծական լճեր
2237 դիտում
16:18 07-07-2020
ՔՏՀԱ տեսչական մարմինը Վարդենիսում իրականացվող ապօրինի շինաշխատանքների գործով դիմել է Դատախազություն
Այս բաժնից
1210 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1177 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1003 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը