Գիտնականները պարզել են, թե որ տղամարդիկ են երկար ապրում՝ կարճահասակ, թե՝ բարձրահասակ
Ամերիկացի գիտնականների կողմից անցկացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, թե ինչ ազդեցություն ունի տղամարդու հասակը կյանքի տևողության վրա:
Ըստ նրանց, կարճահասակ տղամարդիկ ավելի երկար են ապրում, քան բարձրահասակները:
Վերոնշյալ ուսումնասիրությունն անցկացվել է Հավայան համալսարանի պրոֆեսոր Բրեդլի ՈՒլիկոքսի (Bradley Willcox) ղեկավարությամբ:
Սակայն գիտնականները չեն կարողացել պարզել կարճահասակների երկարակեցության գաղտնիքը, կարծիք կա, որ նրանք ավելի քիչ են մահանում քաղցկեղից և այլ հիվանդություններից: