Պայթյուն՝ Ճապոնիայում․ տուժել է ավելի քան 10 մարդ
Ճապոնիայի Այթի պրեֆեկտուրայում՝ Nippon Steel & Sumitomo Metal ընկերության պողպատաձուլական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով տուժել է ավելի քան 12 մարդ։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Ճապոնիայի ՆԳՆ֊ին։
Ստացված տվյալների համաձայն, պայթյունը գրանցվել է Նագոյա քաղաքում գտնվող գործարանում։ 6 մարդ շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի պատճառների մասին տվյալներ դեռևս չեն հաղորդվում։
Դեպքի վայրում փրկարարներ են աշխատում։