Ճապոնիայում հրաբխի ժայթքման հետևանքով տուժել է ավելի քան 80 մարդ
Ճապոնիայի Նագանո պրեֆեկտուրայում Օնտակե հրաբխի ժայթքման հետևանքով տուժել է 80 մարդ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Հրաբխի ժայթքումից հետո 11 մարդ հոսպիտալացվել է, ավելի ուշ ևս 70 մարդ հիվանդանոց պառկելու հայտ է ներկայացրել։
Օնտակե հրաբխի հետևանքով մի քանի չվերթներ են հետաձգվել։