211652_close_icon
views-count898 դիտում article-date 11:45 15-02-2014

Ճապոնիայում ձնաբքի հետևանքով ավելի քան 850 մարդ է տուժել․ կան զոհեր

Ճապոնիայում նախօրեին գրանցված ուժեղ ձնաբքի հետևանքով 3 մարդ է զոհվել, ավելի քան 850֊ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Այս մասին փետրվարի 15֊ին հայտնել է Ճապոնիայի կենտրոնական ոստիկանության վարչությունը։ Նշենք նաև, որ ձնաբուքի պատճառով ավելի քան 16 հազար բնակարան առանց էլեկտրականության է մնացել։ Տոկիոյի և երկրի մյուս քաղաքների օդանավակայաններում մոտ 420 ավիաչվերթ է հետաձգվել։ Ավելի քան 2000 մարդ ստիված են եղել օդանավակայանում գիշերել։

Նմանատիպ նյութեր