Մեկնարկել են Սլովակիայից Ուկրաինա գազի ռևերսային մատակարարումները
Ուկրաինան գործարկել է Սլովակիայից գազի ռևերսային մատակարարումները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ուկրաինայի Նավթոգազի» ղեկավար Անդրեյ Կոբոլևը. «Գնացինք: Դեռ շատ է անհրաժեշտ: Սակայն սա կարևոր քայլ է»:
Ուկրաինան ու Սլովակիան գազի ռևերսային մատակարարումների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել այս տարվա ապրիլի 28-ին: Ռևերսային մատակարարումների առավելագույն ծավալը օրական կազմելու է 27 միլիոն խորանարդ մետր, կամ էլ տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր:
Ուկրաինան ռևերսային մատակարարումների այդ ծավալն իր համար ապահովել է մինչև 2019 թվականի ավարտը: