Գերմանիան պահանջում է դադարեցնել Ռուսաստանից Ուկրաինա զենքի մատակարարումները
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում հիմնական խնդիրը համարում է Ռուսաստանից Ուկրաինա զենքի մատակարարումները՝ գտնելով, որ անհրաժեշտ է վերջ դնել այդ ամենին: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Մերկելի մամլո քարտուղարը հայտարարել է, որ երեկ Մինսկում Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Պյոտր Պորոշենկոյի միջև անցկացված բանակցությունները հանդիսանում են առաջին լավ քայլը ճգնաժամի կարգավորման ճանապարհին:
Ավելի վաղ Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցում Մերկելը կարևորել էր Ռուսաստանից Դոնբաս զենքի մատակարարումների դադարեցումն ու հրադադարին հասնելու անհրաժեշտությունը: