Սլովակիան Ուկրաինա ռևերսային գազի մատակարարումները կարող է սկսել նոյեմբերին
Սլովակիան, Ուկրաինայի գազի մատակարարման իրադրության հետ կապված, նոյեմբերին կարող է սկսել ռևերսային գազի մատակարարումները, հայտնում է TASR լրատվական գործակալությունը։
Համապատասխան հայտարարություն է արել Սլովակիայի Էկոնոմիկայի նախարար Թեմաշ Մալատինսկին։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էին, որ Սլովակիան Ուկրաինա ռևերսային գազի մատակարարման տեխնիկական նախապատրաստություն է սկսել։