Ուկրաինան առաջիկա հինգ տարում կարող է դիվերսիֆիկացնել գազի մատակարարումները. Յացենյուկ
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Ուկրաինան առաջիկա հինգ տարում կարող է դիվերսիֆիկացնել գազի մատակարարումներն ու վերացնել ռուսական գազի ներկրումից ունեցած կախվածությունը: Այս մասին հաղորդում է ZN.UA-ն:
Վարչապետը հիշեցրել է, որ նախկինում իրենք տարեկան 25 միլիարդ խորանարդ մետր գազ էին ներկրում Ռուսաստանից, մինչդեռ այժմ արդեն իսկ սկսել են 15 միլիարդ խորանարդ մետր գազ գնել ԵՄ-ում՝ Լեհաստանի, Հունգարիայի ու Սլովակիայի միջոցով:
Հաղորդվում է, որ դեռ երեք տարի առաջ Ուկրաինան Ռուսաստանից տարեկան գնում էր գրեթե 40 միլիարդ խորանարդ մետր: