211652_close_icon
views-count810 դիտում article-date 10:06 30-08-2014

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունել է Ղամիշլիի հայերին

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն օգոստոսի 29-ին ընդունեց Սիրիայի Ղամիշլի շրջանի հայ համայնքի ներկայացուցիչներ՝ բժիշկներ Զարեհ Սիմոնյանին, Սերոբ Բակո Ազիզին, Հայկանուշ Սիմոնյանին, ինչպես նաև Վարդգես Գեոնճյանին և Երվանդ Խաչատրյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Սիրիայում հայերի, մասնավորապես Ղամիշլիի հայության խնդիրների, Հայաստան տեղափոխված Ղամիշլիի հայերին Հայրենիքում հաստատվելու համար անհրաժեշտ անելիքների, «Նոր Հալեպ» ծրագրի իրականացման հետ կապված հարցեր: Խոսվեց նաև «Հայրենիք-Սփյուռք» 5-րդ համաժողովին մասնակցության, նախատեսվող միջոցառումների, սիրիահայերին աջակցելու ուղղությամբ հետագա անելիքների ու համատեղ ծրագրերի մասին:

Նմանատիպ նյութեր