211652_close_icon

Ռուսաստանը դուրս է բերել զորքերը Սիրիայի Ղամիշլիի օդանավակայանից

views-count517 դիտում article-date 12:50 27-01-2026
 Ռուսաստանը դուրս է բերել զորքերը Սիրիայի հարավ-արեւելքում գտնվող Ղամիշլիի օդանավակայանից քրդական ինքնավար շրջանի տարածքում։

Զորքերի եւ սպառազինությունների դուրսբերումն սկսվել է անցած շաբաթ, երկուշաբթի, հունվարի 26-ին տեղեկացրել էր Reuters գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Սպասվում էր, որ ուժերի մի մասը կտեղափոխվի Սիրիայի արեւմուտքում գտնվող Հմեյմիմ ռուսական ավիաբազա, մի մասը կվերադառնա Ռուսաստան։


Վերջին երկու օրերին Ղամիշլիից Հմեյմիմ են տեղափոխվել ռազմական տեխնիկա եւ ծանր սպառազինություններ, գործակալությանը հայտնել է աղբյուրը Սիրիայի անվտանգության ծառայությունում։


Reuters-ի լրագրողը նշել է, որ հունվարի 26-ին ՌԴ դրոշները նախկինի պես ծածանվում էին Ղամիշլիի օդանավակայանում, իսկ թռիչքուղու վրա կանգնած էին երկու ինքնաթիռներ ռուսական տարբերանշաններով։

Միեւնույն ժամանակ, «Ալ-Մոնիտոր պարբերականը իր թղթակցուհու տեսանյութն է հրապարակել, որը նկարահանվել է, ինչպես նշվել է, Ղամիշլիի ռուսական բազայի տարածքում։ Տեսագրությունում երեւում են իրեր, որոնք թողնվել են օդանավակայանում զորքերի դուրս գալուց հետո, ինչպես նաեւ Ռուսաստանի դրոշներ, որոնք ծածանվում էին կապի աշտարակի վրա։

Ղամիշլին ռուսական երեք բազաներից մեկն է Սիրիայում։ Ռուսաստանն այստեղ իր զորքերը տեղակայել է 2019թ. եւ պահպանել է դրանք Սիրիայում իշխանափոխությունից հետո, իսկ 2025թ. ամռանը անգամ ավելացրել է իր ներկայությունը։

Օդանավակայանն օգտագործվել է Սիրիայի հյուսիս-արեւելքը հսկելու եւ քրդական ինքնավար շրջանը թուրքամետ ուժերից պաշտպանելու համար։ Սակայն Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո օդանավակայնաը կորցրել է իր ռազմական նշանակությունը։

«Коммерсант» ռուսական թերթը հունվարի 21-ին տեղեկացրել էր, որ, աղբյուրի տեղեկացմամբ, Սիրիայի իշխանությունները որոշել են, որ կխնդրեն Ռուսաստանի զինվորականներին հեռանալ օդանավակայանից այն բանից հետո, երբ իրենք կքշեն քրդերին այդ տարածքից, քանի որ ՌԴ ԶՈւ-ն «այժմ այնտեղ անելիք չունի»։

ԱՄՆ-ը, որը Սիրիայի հյուսիս-արեւելքում պահպանել է իր զինվորականներին, ավելի վաղ կրճատել էր առաքելությունը՝ հրաժարվելով քրդերին հետագա աջակցությունից։

Նմանատիպ նյութեր