Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված` Շվեդիան բարձրացրել է իր մարտունակության մակարդակը
Կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ` Շվեդիան բարձրացրել է իր մարտունակության մակարդակը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ, հաշվի առնելով իրադարձությունների զարգացման լուրջ բնույթը, ի թիվս այլ բաների, ավելացվել է գլխավոր շտաբի պատրաստվածության մակարդակը:
Հաղորդվում է նաև, որ սեպտեմբերի մեկին Շվեդիան կմասնակցի Ֆինլանդիայում տեղի ունենալիք միջազգային պլանային ծովային զորավարժություններին: