ԵԱՀԿ-ում այսօր նիստ կգումարվի` կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ
Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված` ԵԱՀԿ-ում նախագահող Շվեյցարիան այսօր գումարում է ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտակարգ նիստ: Այս մասին հայտնում է ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ նիստը տեղի է ունենալու Վիեննայում:
Շվեյցարական կողմը հայտնել է, որ նիստ գումարելու որոշումը կայացվել է շաբաթվա ընթացքում, և հրավերներն ուղարկվել են նախօրեին:
ԵԱՀԿ-ն ավանդաբար օգոստոսին չի անցկացնում մշտական խորհրդի կանոնավոր նիստեր, սակայն այս հանդիպումը կլինի այս ամսվա երկրորդ հանդիպումը: