1268 դիտում
21:12 28-08-2014
Շիրակում գյուղացիական աշխատանքն անպտուղ է մնացել. տեսանյութ
Մինչեւ սեպտեմբեր կասեցվել է գյուղվարկերի տոկոսների գանձումը:
Կրասարում բերքահավաք այս տարի չեղավ: Կարկուտը 240հա ցորեն, 190հա գարնանացան գարի, 5 հա կարտոֆիլ է այս գյուղում ոչնչացել: Կոտրված հասկերը որպես անասնակեր հավաքելու հնարավորություն անգամ չի եղել:
Կրասարը մարզի միակ համայնքն է, որտեղ 100 տոկոսով վնասվել են ոչ միայն հացահատիկային ու բանջարաբոստանային կուլտուրաներն, այլեւ տնամերձ հողատարածությունների բերքը: Գյուղապետն ասում է, պետք էր այս համայնքի նկատմամբ հատուկ մոտեցում մշակել, ու ոչ թե կիրառել մասնակի կարկտահարված մյուս համայնքների համար ընդունված որոշումը:
Ալյուրի բացակայությունն աղետալի հետեւանք է ունենալու գյուղացու համար: Կրասարում տարվա այս ժամանակահատվածում արդեն բոլորը ջրաղացից ալյուրը տուն տարած ու ամբարած էին լինում: Այս տարի մեկ պարկ անգամ չկա գյուղացու մառանում: Նաեւ սերմացու չկա: Մարզի գյուղվարչության պետն ասում է, նախքան կարկտահարությունը Շիրակը 900 տոննա սերմացու ստանալու հայտ էր ներկայացրել: Պետությունից ցորեն վերցնելու ցանկություն էին հայտնել միայն նրանք, ովքեր սերմնարտադրությամբ չէին զբաղվում: Կարկուտից հետո, սակայն, մարզը 2000 տոննա ցորենի պահանջ է ներկայացրել, քանի որ բերքից բոլորն են զրկվել: Մարզի 44.000 հա ցանքատարածությունից վնասվել է 25.000հա-ն, ընդ որում 11.500 հեկտարը հացահատիկ է:
Մովսես Մանուկյանն ասում է, որ գյուղացուն աջակցելու որոշումներ կառավարությունն արդեն կայացրել է, 1 տարով հետաձգել է սերմացու ցորենը վերադարձնելը: Մինչեւ սեպտեմբեր էլ կասեցվել է գյուղվարկերի տոկոսների գանձումը: Այս քայլերը կրասարցիները օգնություն չեն համարում: Սպասում են առավել նկատելի օժանդակության:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32927]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3811 դիտում
14:55 19-04-2017
Շիրակում գոմի տանիք է փլուզվել. 110 մանր եղջերավոր անասուն մնացել է փլվածքի տակ
7145 դիտում
22:13 03-10-2017
Ի վերջո չհոգնեցի՞նք՝ Ռուսաստան, թե Արևմուտք անպտուղ և անիմաստ բանավեճից. Միհրան Հակոբյան
Այս բաժնից
391 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ
880 դիտում
16:33 27-12-2024
Տարբեր տեսակի ու մեծ քանակի թմրամիջոցներ. Մալաթիայի համայնքային ոստիկանների բացահայտումը