211652_close_icon

Շիրակում գոմի տանիք է փլուզվել. 110 մանր եղջերավոր անասուն մնացել է փլվածքի տակ

views-count3961 դիտում article-date 14:55 19-04-2017
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 19-ին, ժամը 12:25-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արփենի գյուղի վերջնամասում փլուզվել է գոմի տանիք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ կայքը [url=http://www.mes.am/hy/accidents/item/2017/04/19/1782/]հայտնում է[/url], որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Նախնական տվյալներով փլուզվել են անասնագոմի տանիքը և պատերը՝ 530 քմ, կառուցատարրերի տակ է մնացել մոտ 110 մանր եղջերավոր անասուն:

Նմանատիպ նյութեր