Անտառային հրդեհները կանխելու նպատակով թույլատրվել է գյուղացիական տնտեսություններին անվճար խոտհունձ կատարել անտառների խոտածածկ տարածքներում
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հրամանով անտառների խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, ինչպես նաև անտառային հրդեհների առաջացման հնարավոր ռիսկերը մեղմելու նպատակով հանձնարարվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բոլոր մասնաճյուղերին թույլատրել հանրապետության բոլոր գյուղացիական տնտեսություններին անտառների խոտածածկ տարածքներում առանց արգելքի, անվճար իրականացնել խոտհնձի աշխատանքներ:
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
[/b]