1573 դիտում
18:03 28-08-2014
Նվազել է Վ. Պուտինի գործողությունների հավանության արժանանալու վարկանիշը
Lenta.ru-ի հաղորդմամբ` այս տարի առաջին անգամ նվազել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունների հավանության արժանանալու վարկանիշը:
Ըստ ուսումնասիրությունների` օգոստոսի 22-25-ը, երկրի ղեկավարի աշխատանքը հավանության է արժանացնում ռուսների 84%-ը: Ի համեմատ օգոստոսի 1-4-ը կատարված հարցման արդյունքների` նախագահի աջակցությունը նվազել է 3%-ով:
Ընդ որում, Պուտինի գործողություններից դժգոհ քաղաքացիների թիվն ավելացել է 2%-ով` կազմելով 15%: Բացի այդ, օգոստոսին նվազել է ռուսների վստահությունն առ այն, որ «երկրում գործերն ընթանում են ճիշտ ուղիով»:
Աղբյուրը հայտնում է, որ նոր հարցմանը մասնակցել է 18-ից բարձր 1600 մարդ երկրի 46 շրջաններից:
Նմանատիպ նյութեր
2063 դիտում
19:51 26-08-2015
Պուտինի վարկանիշը 6 տոկոսով ընկել է
1935 դիտում
21:10 22-10-2015
Պուտինի վարկանիշը պատմական առավելագույնին է հասել
Այս բաժնից
970 դիտում
22:54 28-01-2025
Ադրբեջանում ՌԴ դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ
952 դիտում
22:14 28-01-2025
Ուկրաինայի հակամարտությունը կարող է ավարտվել 1,5-2 ամսից, երբ վերջանան Կիևի հովանավորչական գումարները․ Պուտին
937 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ